Երևանում պատահաբար վերացան 100 դրամանոցները․ Կարեն Վրթանեսյան

Մանրամասներ
դրամ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես հիմա հավատա՞մ, որ Երևանում պատահաբար վերացան100 դրամանոցները։

Թե՞ Տիգրան Ավինյանի ապօրինի «խնդրանքին» ընդառաջ և Թելսելին «ախպերավարի» գրեֆ անելու համար նաև ռեժիմն է որոշել 100 դրամանոցները քիչ մը «պահել», որ մարդկանց ստիպի Թելսելի անասուն հավելվածը տեղադրել հեռախոսներում։

Երկրորդը՝ ի՞նչ պիտի անեն մարդիկ, որոնք չունեն սմարթֆոններ (օրինակ՝ տրանսպորտով դասի գնացող շատ դպրոցականներ, թոշակառուներ)։

Հասկանո՞ւմ ենք, որ այս ամենը լրիվ ապօրինի է, հակասում է նաև դրամի մասին ՀՀ օրենքներին։ (Այս մասին վերջին օրերին շատ գրվեց)։

Աղբյուրը` Կարեն Վրթանեսյան