Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման համար գերակա շահ ճանաչված տարածքների օտարման ժամկետը երկարացվեց

Մանրամասներ
Իսակով Արշակունյաց

Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր:

Նախագծանախահաշվային փաթեթի պատրաստման աշխատանքներն ավարտված են և նախագիծը պատրաստ է: Ճանապարհի նախագծման աշխատանքներն իրականացվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում:

Դեռեւս 2023-ին ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ազդեցության ենթարկվող գույքերի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ: Որոշմամբ սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի մարտի 1-ը:

Հաշվի առնելով, որ այս պահին այդ ժամկետն իրատեսական չէ, կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց նոր ժամկետ սահմանել մինչ մայիսի 1-ը: