Բագրատ սրբազանը պետք է դառնա հասարակության և իշխանության միջև բարձրագույն արբիտր, այն «բարձր դուռը», երբ որևէ ճգնաժամային իրավիճակում մարդիկ անորեն իշխանությունների համար կարող են իրավարարություն ակնկալել

Մանրամասներ
բագրատ սրբազան

Իշխանափոխության հարցում ամբողջովին կիսում եմ Ajapahyan Mikael սրբազանի կարծիքը, և իսկապես համարում եմ, որ հանրային լայն համերաշխություն հնարավոր է, եթե փարատվի հանրության մյուս մեծամասնության վախերը, գործնականում քաղաքական պայքարը նախկին-ներկա բանաձևից դուրս բերելով, և Bishop Bagrat Galstanyanի կողմից նախկին դերակատարներից ստանալ ջենտլմենական համաձայնություն, որ առնվազն առաջիկայում նրանք իշխանության չեն հավակնելու։ Սրանով կփակվի շատ կարևոր դիսկուրս և հնարավորություն կստեղծվի հանրային համերաշխություն հաստատելու և երկրի առաջ ծառացած գոյաբանական խնդիրները լուծելու համար։

Մյուս կողմից շատ է քննարկվում Բագրատ սրբազանի քաղաքական մասնակցության հարցը։

Ես կարծում եմ, որ հեռատեսությունը, որը բացակայում է շատերի մոտ, պահանջում է, որպեսզի սրբազանը ո'չ թե իր բարձունքից իջնի, դառնալով սովորական քաղաքական գործիչ, այլ մնա որպես հասարակության և իշխանության միջև բարձրագույն արբիտր, իր շուրջ հավաքելով երկրիս ապագա ազգային էլիտան։ Այս դեպքում որևէ ճգնաժամային իրավիճակում մարդիկ կունենան այն «բարձր դուռը», որից անորեն իշխանությունների համար կարող են իրավարարություն ակնկալել։

Ամեն դեպքում ուզում եմ վստահել Եկեղեցու և սրբազան հայրերի հեռատեսությանը և իմաստնությանը։

Արա Պողոսյան