«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ 71 հոգանոց խմբակցությունը նախօրեին 67 կողմով ընդունեց Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման աղմկահարույց կանոնակարգը, որն ընդդիմության կողմից բնորոշվեց որպես հերթական զիջումների փաստաթուղթ։
Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք չեն քվեարկել կանոնակարգին կողմ, այն դեպքում, երբ գործուղման մեջ գտնվողներն անգամ, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից, գրավոր թողել էին իրենց կողմ դիրքորոշումները:
Գրավոր դիրքորոշումը` կողմ հայտնել էր 2 պատգամավոր․ Վահե Ղալումյանն ու Սոնա Ղազարյանը: Իսկ Արփի Դավոյանը, Ռուստամ Բաքոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մերի Գալստյանը բացակա էին, բայցև իրենց դիրքորոշումը չէին փոխանցել ԱԺ-ին։
Մեզ թույլ չենք տա պնդել, որ սա ևս որոշակի դիրքորոշում է կամ ընդդիմանալու ձև: Թերևս ուղղակի անփութություն է, թեև կարող է նաև էժան չնստել այս անձանց վրա»:
0Comments