Ռադան միաձայն ընդունել է Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը»

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինայի Գերագույն ռադան միաձայն ընդունել է «Հաղթանակի ծրագիրը», որը ներկայացրել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը նշել է, որ խորհրդարանականները նախագահի հետ միասին մոտ 2 ժամ անցկացրել են փակ դռների հետևում՝ քննարկելով առանցքային ասպեկտները։

Նա նաև նշել է, որ նախագահի հետ հանդիպմանն այլ հարցեր նույնպես քննարկվել են։ Ստեֆանչուկի խոսքով՝ ծրագրում կան գաղտնի լրացումներ: