Ուկրաինայի Գերագույն Ռադայի նիստը, որը նախատեսված է նոյեմբերի 22-ին, չի կայանա կառավարական թաղամասին հրթիռային հարված հասցնելու հնարավոր սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտարարել է ժողովրդական պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, հայտնում է ուկրաինական «Դատաիրավական թերթ»-ը։
Ժողովրդական պատգամավոր Տարաս Բատենկոն ասել է, որ «մոտ օրերս Գերագույն ռադային հրթիռային հարվածի սպառնալիք կա։ «Մենք տեղեկացված ենք»,- հավելել է նա։
Ռադայի հաջորդ նիստը նախատեսված է դեկտեմբերին։
Ուկրաինայում հայտնել են երկրի խորհրդարանին ռուսական հարվածի սպառնալիքի մասին
Մանրամասներ
0Comments