Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Լիսիչանսկում գտնվող հացի փուռը, կան զոհեր, փլատակների տակ կարող է լինել մինչև 40 մարդ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ռազմական հրամանատարության գրասենյակին։
Նախնական տվյալներով՝ հարձակման հետեւանքով 2 մարդ է զոհվել, վեցը՝ հոսպիտալացվել։
«Ուկրաինայի զինված ուժերը կրակ են բացել Լիսիչանսկի փռի վրա, որտեղ հաց էին թխում խաղաղ բնակչության համար։ Հանգստյան օրերին այնտեղ միշտ մարդաշատ է: Փլատակների տակ կարող է լինել մինչև 40 մարդ», - մեջբերում է լրատվամիջոցը պարետատան հայտարարությունը։
Լիսիչանսկի փռի վրա հարձակման մասին տեղեկությունը հաստատել է նաեւ Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
0Comments