«Բերտ» փոթորկի պատճառով Ֆրանսիայում սահմանափակվել է երկաթուղային հաղորդակցությունը: Այս մասին հաղորդում են 168.am-ը և Le Figaro-ն:
Ըստ հրապարակման՝ SNCF երկաթուղային ընկերությունը նախազգուշացնում է էլեկտրագնացքների երթևեկության չեղարկման և արագընթաց գնացքների երթևեկության սահմանափակման մասին։ Բացի այդ, առանձին գծերում սահմանվել է առավելագույն արագություն։
Այս միջոցառումները վերաբերելու են Օվեռն Ռոն Ալպերի տարածաշրջանի մեծ մասին:Սաստիկ քամիների պատճառով երկրի կենտրոնական և արևելյան հատվածների ինը դեպարտամենտում գործում է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Ըստ օդերևութաբանների տվյալների՝ քամու արագությունն այնտեղ կարող է հասնել 33 մ/վրկ-ի։
Ավելի վաղ «Բերտ» փոթորիկը, որն ուղեկցվում էր անձրևներով, թաց ձյունով և ուժեղ քամով, մոլեգնում էր Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։ Փոթորիկը հինգ մարդու կյանք է խլել, խաթարել երթևեկությունը, տասնյակ հազարավոր մարդկանց թողել առանց էլեկտրականության։
0Comments