Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, ելույթ ունենալով УП -100 մրցանակաբաշխության ժամանակ, հայտարարել է, որ «Ուկրաինա դեմ Ռուսաստանի ավտոկրատ դաշնակիցների պատերազմում ուղղակի ներգրավվելուց հետո, Երրորդ համաշխարհային պատերազմը կարելի է սկսված համարել»,- գրում է«Украинская правда»-ն։
«Ըստ իս, 2024 թվականին կարող ենք բացարձակապես ճշգրիտ կերպով համարել, որ Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է։
Որովհետև 2024 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանն այլևս չի կանգնած: Ընդդեմ Ուկրաինայի կանգնած են Հյուսիսային Կորեայի զինվորները: Եկեք անկեղծ լինենք. Ուկրաինայում իրանական «Շահեդներն» արդեն բոլորովին բացահայտ, առանց քաշվելու սպանում են խաղաղ բնակիչներին։
Հյուսիսկորեական արտադրության հրթիռներն արդեն թռչում են Ուկրաինա, և նրանք բացահայտ հայտարարում են դրա մասին։ Ուկրաինայում չինական արկեր են պայթեցնում, չինական դետալներն օգտագործվում են ռուսական հրթիռներում»,-շեշտել է նա։
Ըստ Զալուժնիի՝ զինվորականների մեծ մասը կհամաձայնի, որ վերը նշված բոլոր գործոնները հիմք են տալիս պնդելու, որ համաշխարհային պատերազմ է սկսվել, և աշխարհը պետք է պատրաստվի դրան։
«Այն, ինչ երկար ժամանակ սպասում էին, արդեն սկսվել է։ Բայց ուզում եմ ասել, որ Աստված ինքը հնարավորություն է տալիս ոչ միայն Ուկրաինային, այլ ամբողջ աշխարհին, որպեսզի հիմա ճիշտ եզրահանգումներ անելու համար դեռ ժամանակ լինի։
Դուք դեռ կարող եք դա դադարեցնել այստեղ՝ Ուկրաինայի տարածքում։ Բայց ինչ-ինչ պատճառներով մեր գործընկերները չեն ցանկանում դա ըմբռնել: Ակնհայտ է, որ Ուկրաինան արդեն չափազանց շատ թշնամիներ ունի։ Ուկրաինան տեխնոլոգիայի շնորհիվ կգոյատևի, բայց հայտնի չէ՝ կկարողանա՞ ինքնուրույն հաղթել այս ճակատամարտում։
Հետևաբար, ես հավատում եմ, որ համաշխարհային պատերազմը, բարի գալուստ, արդեն սկսվել է»,- հավելել է Վալերի Զալուժնին:
0Comments