Եվրոպայում քննարկվում է ուկրաինական ճգնաժամի լուծումը տարածքային զիջումների տարբերակով

Մանրամասներ
դրոշ

Եվրոպայում հետզհետե նկատվում են Ուկրաինայում հակամարտությունը Կիևի կողմից տարածքային զիջումների տարբերակով կարգավորելու հնարավորության վերաբերյալ տրամադրություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Washington Post:

Լրատվամիջոցը վկայակոչելով ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների 10 նախկին և ներկայիս պաշտոնյաների, նշում է, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցներն ավելի են հակվում այն պատկերացմանը, որ ռազմական գործողությունները կդադարեն միայն Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների արդյունքում, որոնք կնախատեսեն Ուկրաինայի կողմից տարածքների զիջում: Ըստ պարբերականի աղբյուրների՝ դիվանագետները դա անվանում են տարածքների փոխանակում անվտանգության դիմաց:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։