Թրամփի հաղթանակի դեպքում Եվրամիության երկրները պատրաստվում են Ուկրաինայի հարցում ԱՄՆ կուրսի փոփոխությանը 

Մանրամասներ
թրամփ

Եվրամիության երկրները պատրաստվում են Ուկրաինային ամերիկյան ռազմական աջակցության հավանական փոփոխության, եթե ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը։ Այս մասին, Լուրերի փոխանցմամբ,  գրում է Washington Post-ը (WP)՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։

«Եվրոպայում Վաշինգտոնի ամենամոտ դաշնակիցները պատրաստվում են անդրատլանտյան հարաբերությունների հնարավոր խզմանը, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի ընտրություններում», - ասվում է հրատարակության մեջ:

Աղբյուրի համաձայն, Ուկրաինային աջակցության հարցում Սպիտակ տան հնարավոր վերակողմնորոշումից «ապահովագրվելու» համար եվրոպացի պաշտոնյաները տարբեր փորձեր են անում ԱՄՆ-ում գալիք ընտրություններից առաջ օգնության փաթեթները «առաջ մղելու» ուղղությամբ: Բացի այդ, ինչպես գրում է հրատարակությունը, ՆԱՏՕ-ի հրամանատարությունը ստանձնել է նաև Պենտագոնի պարտականությունների մի մասը՝ Կիևին ռազմական օգնությունը համակարգելու համար։

The Washington Post-ը նշում է, որ եվրոպացի պաշտոնյաներն ընդունում են, որ ամերիկյան պաշտպանական աջակցության կորուստը «ջախջախիչ հարված» կհասցնի հենց Եվրամիությանը: