Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը խոստացել է մինչև 2024 թվականի վերջն ավարտել ԵՄ-ի խոստացած 1 միլիոն արկի մատակարարումը։
Բորելն այս մասին գրել է X սոցիալական հարթակում։
«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր (խմբ.՝ նոյեմբերի 11-ին) հյուրընկալվել Կիևում նախագահ Զելենսկիի կողմից։ Ես նրան հայտնեցի, որ մենք մինչև տարեվերջ կհասնենք 1 միլիոն հրետանային արկ մատակարարելու նպատակին», – գրել է Բորելը։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Կիևում հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի վարչապետի, խորհրդարանի խոսնակի, պաշտպանության նախարարի հետ։ Ուկրաինայի ՊՆ ղեկավարը Բորելին շնորհել է «Պատվո խաչ» մեդալ։
0Comments