Մեկն ասում է՝ ես մշեցի եմ, մյուսը՝ ես վանեցի եմ. Բա դիլիջանցին ո՞վ ա. Այդպես մենք կորցնում ենք պետությունը. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Հայաստանում  մի հատ այսպիսի երևույթ կա, ու դա մոդա է, ջահել տղա է, 30 տարեկան, խոսում ես հետը, ասում է՝ դե ես սասունցի եմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գնում ես ուրիշ տեղ, այն մեկն ասում է՝ ես մշեցի եմ, հինգերորդը ասում է՝ դե ես վանեցի եմ, յոթերորդը ասում է՝ դե ես խոյեցի եմ, ութերորդը ասում է՝ դե ես իգդիրցի եմ։ Շատ լավ հասկանում եմ, բայց ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, բա դիլիջանցին ո՞վ է այս երկրում, բա երևանցին ո՞վ է,  աշտարակցին ո՞վ է այս երկրում։

Ես հիմա ուզենամ էլ,  չեմ կարող ոչ մշեցի լինեմ, ոչ էլ վանեցի, որովհետև ես իջևանցի եմ, հայաստանցի եմ, Իջևանից եմ:

Ես էլ եմ ուզում այդպես ասեմ, բայց ե հենց «ապազգային տարր» եմ։  Ենոքավանից այն կողմ չեմ կարողանում գնամ, ինչքան արխիվները քանդում եմ, ասում եմ մի հատ տենց էջ էլ ինձ համար բացեմ, չէ»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց. «Մենք չենք հասկանում, մի պարզ բան, որ երբ որ մենք Դիլիջանում ապրում ենք, ասում ենք՝ ես վանեցի եմ, մենք Դիլիջանը կորցնում ենք, մենք միջանցք ենք բացում, որ ասեն եկեք այստեղ մարդ չկա բնիկ, դրանք ստեղից, ընդեղից  եկած են, ասեն սա հին թուրքական քաղաք է, սա էլ հին ադրբեջանական քաղաք է: Եվ մենք կորցնում ենք մեր պետությունը, մենք կորցրել ենք մեր պետությունը»,- հայտարարեց նա։