Պարոն Ռուբինյան, ափսոսում եմ, որ օգտագործում եք բառեր՝ չհարգելով նաև այս ամբիոնը։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը։
«Օգտագործելով «թքած ունեք» բառը՝ Դուք արհամարեցիք այս ամբիոնը։ Ավելին՝ Դուք արհամարում եք պառլամենտական երկրի՝ սեփական ժողովրդրի ձայնը հասցնելու չափազանց կարևոր պարտականությունը։ Դուք մեղադրում եք ընդդիմությանը մի բանի մեջ, որը ոչ միայն իրական չէ, կեղծ է, այլ նաև մոռացել եք, թե քանի անգամ ենք նախաձեռնել նույն գերեվարված անձանց հարցերի հետ կապված հարցերը, իսկ դուք եծամասնությամբ մերժել եք ․․․ Ինչ առաջարկել ենք՝ մերժել եք»,– ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ այսօր այս կարևոր նախաձեռնությամբ պետք էր միավորվել և ասել, որ սա մեր ազգի արժանապատվության հարցն է։
«Եթե ձեր կարծիքով սա ինչ–որ քաղաքական խմբի, ներառյալ՝ ընդդիմության համար շահ է քաղաքական՝ բերեի՛ք փոփոխություն առաջարկեիք, եթե այդպիսի շահ էիք տեսնում՝ հանեիք»,– նշեց նա։
0Comments