«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ իր առաջին ավիահարվածն է հասցրել Թել Ավիվում տեղակայված իսրայելական ռազմաբազային

Մանրամասներ
իսրայել

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ իր առաջին ավիահարվածն է հասցրել Թել Ավիվի Կիրյա իսրայելական ռազմաբազային, հայտնում է Al Jazeera-ն։

Ըստ Շարժման հաղորդագրության՝ բազայում տեղակայված են եղել Իսրայելի ռազմական նախարարության և գլխավոր շտաբի շտաբը, ինչպես նաև ռազմական գործողությունների կառավարման կենտրոնը և ռազմաօդային ուժերի ռազմական վերահսկողության գրասենյակը:

«Հըզբոլլահ»-ը պնդում է, որ հարձակումն իրականացվել է հարձակողական անօդաչու սարքերի էսկադրիլիայի կիրառմամբ, և թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ: