Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկները հոսպիտալացվել են անհայտ վիրուսով

Մանրամասներ
թուրքիա

Վերջին օրերին Թուրքիայում հանգստացող մի քանի տասնյակ ռուս զբոսաշրջիկ հոսպիտալացվել է անհայտ վիրուսով։

Հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Վարակվածների ջերմաստիճանը մշտապես 39-ից բարձր է, և այն գրեթե չի հաջողվում իջեցնել դեղամիջոցներով։

Ամենահավանական վարկածն այն է, որ զբոսաշրջիկները վարակվել են կոկսակիով, քանի որ մի քանիսի ձեռքերի և ոտքերի վրա ցան է առաջացել։ Հիվանդներն ասել են, որ սրտխառնոց ունեն, իսկ զգացումները համեմատելի են կորոնավիրուսի հետ։

Վերջին օրերին արդեն մի քանի տասնյակ երեխան ու մեծահասակ է վարակվել։ Հիվանդության դեպքեր արձանագրվում են ամբողջ Անթալիայում ՝ չնայած հյուրանոցների հերքումներին։