«ՀՀ ԶՈՒ–ն դարձել է Հնդկաստանի գովազդային վահանակը». Պապիկյանը տեղից սկսեց վիճել Գեղամ Մանուկյանի հետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Սուրեն Պապիկյանն ասում է՝ զինված ուժերի զարգացման ռազմավարությունը վերջապես հաստատվել է Անվտանգության խորհրդում. 2022-ին այդ ռազմավարության մեջ որոշ բաներ Սուրեն Պապիկյանի դուրը չէր եկել, հետ էին տվել, որ լրամշակեն, 2 տարի հետ նոր ռզմավարություն է հաստատվում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտնեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա խոսեց նաև ՊՆ-ի և ձեռքբերվող ռազմատեխնիկայի մասին: «Այդքան խոսում եմ, կռվում եմ ՊՆ պաշտոնյաների հետ, ռազմական ոլորտը, զենքի վաճառքը գաղտնիություն են պահանջում, ՀՀ ԶՈՒ-երն այսօր դարձել են Հնդկաստանի ռազմաարդյունաբերության գովազդային վահանակը: Երեկ ամբողջ հայկական մամուլը գրել է՝ այս ինչ հրթիռը ուղևորվել է Հայաստան, դրա համար անընդհատ ասում եք՝ լոգիստիկ խնդիր կա: Ասում եմ՝ պայմանագրի մեջ կետ ավելացրեք, որ գաղտնի լինի, բայց չէ, կարևոր է, որ հայ մարդը տանը նստած իմանա, որ Հնդկաստանից հրթիռը որ ելավ, չգիտեմ՝ ոնց է գալու, բայց ինքն ասի՝ վերջ»,- շեշտեց նա:

Մանուկյանի այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները սկսեցին տեղից խոսել, ինչի համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց նրանց:

«Մեկ րոպե լռություն, պարո՛ն Պապիկյան, հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերնե՛ր, չի կարելի տեղից խոսել, պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, և չի կարելի խանգարել, անկախ նրանից, թե ինչ է ասում, չի կարելի խանգարել»,- շեշտեց նա: