Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը․

«Ռուսաստանի վերադարձը մեր տարածաշրջան լինելու է, անկախ Փաշինյանի քայլերից։ Մեր միջազգային հեղինակությունը վերականգնելու համար ընդդիմությունը պետք է այլընտրանքային ուժ ցույց տա։ Նույն Շարժման շնորհիվ շատ ոչ հայանպաստ պորցեսներ դանդաղեցին։ Եթե Սրբազան շարժումը չլիներ, սահմանազատումն ավելի արագ էր լինելու, նոր տարածքներ կորցրած կլինեինք։

Հաշվի առնելով ՌԴ հարաբերություններն Ադրբեջանի ու Վրաստանի հետ, որևէ այլընտրանք չունենք, քան թեքվելու դեպի ՌԴ, հարց այն է, թե ինչ կարգավիճակով կթեքվենք։ Իշխանության կողմից թեքվելու միտումներ կան, բայց նպատակը իշխանություն պահելն է»,- նշել է Կարապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․