Պետությունը չի կարող գոյություն ունենալ առանց պատասխանատվության: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք չենք կարող ասել բոլորին ամեն ինչ տանք: Ինչքան հին ավտո կա բերեք Հայաստան, մաքս էլ պետք չի, հարկ էլ պետք չի, մի հատ էլ կսուբսիդավորենք: Հետո գնացեք էդ ավտոներով լցվեք ձորերը, հետո եկեք այստեղից ասեք՝ բա ինչի՞ են մարդիկ զոհվում, բա ի՞նչ պետք է անեն»,-ասաց նա:
0Comments