«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնում է, որ պատգամավորներ Գեղամ Մանուկյանի և Քրիստինե Վարդանյանի հետ ԱԳՆ շենքում ծանոթացել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին․
«Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին:
Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,- գրել է Գրիգորյանը։
0Comments