2018-2021-ը, որպես ՀՀ վարչապետ, ես մի քանի անգամ մնացել եմ ճանապարհներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ծառայողական մեքենաների հետ կապված ընդդիմության կողմից հնչող քննադատությանը:
Վարչապետը հիշեց՝ մի անգամ Մարտունիի կենտրոնում իր ծառայողական մեքենան փչացել է, քաղաքացիներն են մոտեցել օգնության, խորհուրդներ տվել, թե ինչ պետք է անել:
«Ասում են՝ էժան ավտո առեք: Կարող ենք «Զապոռոժեց» առնել, բայց տարին 7 անգամ պիտի առնենք: Ստանդարտ գոյություն ունի անվտանգության, ու ոչ մեկը ամենաթոփ ստանդարտով չէ, բոլորն էլ նվազագույն ստանդարտով են: Կարող ենք էժան ավտո առնել, բայց դեռ հարց է՝ դա լա՞վ է, թե՞ վատ»,- ասաց նա:
Անդրադառնալով ծառայողական մեքենաների թվի մասին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, 2018 թվականից սկսած՝ 46 տոկոսով կրճատվել է, վարչապետը նշեց. «Կառավարությանն էլ է կրճատվել, բայց ոչ այն չափով, ինչ չափով պետք է կրճատվեր»:
0Comments