Թրամփի թիմը պատրաստում է Պենտագոնի ազատման ենթակա սպաների ցուցակները. Reuters

Մանրամասներ
պենտագոն ամն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը պատրաստում է Պենտագոնի ազատման ենթակա սպաների ցուցակները։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից հետո առաջինը պաշտոնց զրկվողների թվում  է ԱՄՆ ԶՈւ Շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Չառլզ Բրաունը։ Կազատվեն նաեւ այն սպաները, որոնք կապված են շտաբի նախկին նախագահ Մարկ Միլլի հետ, որը այդ պաշտոնն ստանձնել է հանրապետականի առաջին նախագահական ժամկետում 2019թ. սեպտեմբերին եւ պաշտոնը թողել է 2023թ. սեպտեմբերին գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմում։ Միլլին ավելի վաղ քանիցս քննադատել է Թրամփի իրականացրած քաղաքականությունը։

Reuters-ի աղբյուրները նշել են, որ կհեռացվեն նաեւ «շատ սպաներ»։ Միեւնույն ժամանակ, գործակալության հարցմանը ենթարկված նախկին եւ գործող պաշտոնյաները կարծում են, որ «խոշոր վերադասավորումները» քիչ հավանական են, քանի որ դա անհրաժեշտ չէ եւ կխախտեր Պենտագոնի գործունեությունը ուկրաինական ճգնաժամի եւ մերձավորարեւելյան հակամարտության սրման ֆոնին։