Միացյալ Նահանգները հետ է կանչել Ռուսաստանի խորքերը Storm Shadow հրթիռներով հարվածելու շուրջ առարկությունները: Այս մասին գրում է Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին, փոխանցում է Euromedia24.com-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի դիրքորոշումը Storm Shadow հրթիռների կիրառման վերաբերյալ վերջին օրերին փոխվել է։ 2024-ի սեպտեմբերին նա բացառեց նման որոշումը նոյեմբերին՝ G20-ի գագաթնաժողովից առաջ, Մեծ Բրիտանիայի վարչապետը նույնպես հրաժարվեց ասել, թե արդյո՞ք նա կխնդրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին թույլ տալ Ուկրաինային օգտագործել Storm Shadow-ը Ռուսաստանին հարվածելու համար։
Ըստ The Times-ի՝ Սթարմերը փոխել է իր վերաբերմունքն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվել է հրթիռային հարվածների դեմ իր առարկություններից:
0Comments