ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ ցանկանում է, որ գործարար Չարլզ Քուշները՝ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հայրը, ստանձնի Ֆրանսիայում դեսպանի պաշտոնը։
Թրամփն այս հայտարարությունն արել է Truth Social սոցիալական ցանցում՝ Չարլզ Քուշներին անվանելով «ապշեցուցիչ բիզնես առաջնորդ, բարերար և գործարքների կազմակերպիչ, որը մեր երկիրն ու շահերը ներկայացնող ուժեղ պաշտպան կլինի»:
«Միասին մենք կամրապնդենք Ամերիկայի գործընկերությունը Ֆրանսիայի՝ մեր ամենահին և մեր ամենամեծ դաշնակիցներից մեկի հետ»,- նշել է Թրամփը։
Քուշները «Kushner Companies» անշարժ գույքի ընկերության հիմնադիրն է: Ջարեդ Քուշները՝ Թրամփի նախկին ավագ խորհրդականը, ամուսնացած է Թրամփի ավագ դստեր՝ Իվանկայի հետ։
2020 թվականի դեկտեմբերին Թրամփը ներում էր շնորհել Քուշներ-ավագին, որը դրանից մի քանի տարի առաջ մեղավոր էր ճանաչվել հարկերից խուսափելու և նախընտրական արշավներին անօրինական նվիրատվություններ կատարելու մեջ, գրում է CBS News-ը։
0Comments