Աթենքի Ակրոպոլիսը հինգշաբթի եւ ուրբաթ ժամը 13.00-17.00-ն կփակեն այցելուների համար շոգի պատճառով, տեղեկացրել է Հունաստանի մշակույթի եւ սպորտի նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Աթենքի հնությունների պահպանման վարչությունը հնագիտական հուշարձանը փակում է, քանի որ, համաձայն Ազգային օդերեւութաբանական ծառայության կանխատեսման, օդի ջերմաստիճանը կբարձրանա 40-ից։
Այցելուներին, որոնք գնել են էլեկտրոնային տոմսեր այդ օրերի եւ ժամերի համար, խնդրում են վաճառքի ծառայության հետ կապվել էլեկտրոնային փոստով։
Հունաստանի ամբողջ տարածքում հուլիսի 4-ին եւ 5-ին շոգ է լինելու՝ օդերեւութաբանները կանխատեսում են 38-40 աստիճան:
Աթենքի Ակրոպոլիսը ամենաշատ այցելվող հնագիտական հուշարձանն է Հունաստանում։ 2018-ին այստեղ այցելել է 3,15 մլն մարդ։ Ամենաշատ հաճախվող թանգարանը Ակրոպոլիսի թանգարանն է. այստեղ 1,8 մլն մարդ է այցելել։
0Comments