«Հըզբոլլահը» հայտնել է իսրայելական զորքերի հետ մարտերի մասին

Մանրամասներ
լիբանան

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումն իր Telegram ալիքում հայտարարել է, որ բախվել է իսրայելական զորքերի հետ, որոնք փորձել են մտնել Լիբանանի տարածք, մարտերը շարունակվում են մինչ այս պահը։

«Ի պաշտպանություն Գազայի հատվածում մեր տոկուն պաղեստինցի ժողովրդի, նրանց խիզախ և ազնիվ դիմադրությանը և ի պաշտպանություն Լիբանանի և նրա ժողովրդի, Իսլամական Դիմադրության մարտիկները կիրակի, հոկտեմբերի 13-ին, ժամը 04.45-ին պայթուցիկ սարք են գործարկել իսրայելական թշնամու զինվորների վրա՝ նրանց հետ բախումների ժամանակ։

Վերջինները փորձում էին մտնել Ռամիյա քաղաքի Թել էլ-Մուդավար շրջան։ Միջին ինտենսիվության բախումները այժմ շարունակվում են հրազենի և գնդացիրների կիրառմամբ»,- ասվում է «Հըզբոլլահի» հայտարարության մեջ: