Երևանի անշարժ գույքի առաջնային շուկայում բնակարանների արժեքի նվազում չի սպասվում

Մանրամասներ
շ

Հայաստանի անշարժ գույքի շուկայում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Հատկապես դա նկատվում է Երևանում, քանի որ եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքը մայրաքաղաքում գործելու է մինչև ընթացիկ տարվա վերջ։ Ոլորտի մասնագետները նշում են, որ այժմ սպասողական, անորոշության փուլ է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Ավետիսյանը նշեց, որ ամռան ամիսներին անշարժ գույքի հատկապես առաջնային շուկայում որոշակի պասիվություն էր նկատվում։  

«Չնայած ամռան ամիսների նվազ ցուցանիշներին, ամեն դեպքում օգոստոսի վերջից ու սեպտեմբերի սկզբին նկատվում է որոշակի ակտիվացում։ Քանի որ եկամտահարկի հետ վերադարձի օրենքը մինչև տարեվերջ է գործելու, շատերը հասկանում են, որ շատ քիչ ժամանակ է մնացել ու անշարժ գույքի առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու ցանկություն են հայտնում»,-ասաց Արսեն Ավետիսյանը։ 

Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Մնացականյանի կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ առաջնային շուկայում ակտիվությունն ավելանալու է։ Կառուցապատողների մոտ էլ կա այն ընկալումը, որ այս մոդելի շրջանակում Երևանում բնակարան վաճառելու վերջին հնարավորությունն է և հանդես են գալու տարբեր ճկուն առաջարկներով։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։