Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Պրոցեսը շարունակական է եւ աշխատատար։ Աշխատանքները շարունակվում են»,–նշեց նա։
Նշենք, որ «Գազպրոմ» ընկերությունը 2019 թ. հունվարի 1-ից թանկացրել է սահմանին ՀՀ-ին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու համար:
0Comments