ՊԵԿ նախագահն այսօր հիշեցրել է, որ թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներկրման սահմանափակումը տարածվում է նաև Վրաստանից անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքների նկատմամբ:
Հովհաննիսյանը քաղաքացիներին հորդորել է սահմանով Հայաստան թուրքական ծագման ապրանք ներկրելու փորձ չանել:
Հիշեցնենք, որ թուրքական ծագման ապրանքների ներկրումը սահմանափակվել է:
«Հունիսի 1-ից արդեն Վրաստանի սահմանը բաց է, և որոշակի ժամային հատվածում թույլատվում է ֆիզիկական անձանց տեղաշարժը: Սահմանափակումը վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից՝ այդ թվում անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքներին»,- ասել է նա:
0Comments