ՌԴ քննչական մարմինները նոր քրեական գործ են հարուցել «Россия Сегодня» և RT մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի դեմ մահափորձերի գործով։
«Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև Քսենյա Սոբչակի նկատմամբ մահափորձեր նախապատրաստելու գործի շրջանակներում նոր քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական ճանաչված կազմակերպության մասնակցության փաստի առթիվ»,-տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է, երեք ամբաստանյալների մեղադրանք է առաջադրվել 205.5-րդ հոդվածի 2-րդ մասով։
2023 թվականի ամռանը ԱԴԾ-ն ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի (ՔԿ) հետ միասին հայտարարեց ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձերի նախապատրաստությունը կանխելու մասին, որոնց շրջանակներում ձերբակալվել են Paragraph-88 խմբի նեոնացիստները։
0Comments