Իսրայելի օդուժի հարվածի հետևանքով Լիբանանում զոհեր կան

Մանրամասներ
լիբանան

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Թեյր Հարֆա սահմանամերձ շրջանի Շամաա բնակավայրին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտել է Al Jadeed հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ հարվածին հետևանքով ավերվել է տուն, որտեղ ապրել են սիրիացի փախստականներ։ 

Հարվածի հետևանքով զոհվել են մի կին և նրա չորս երեխաները, ևս երկու մարդ վիրավորվել է։