Բազմաթիվ երկրներ միացել են Արևմուտքի դեմ պայքարին՝ պաշտպանելով իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը, Միջազգային անվտանգության մոսկովյան XI կոնֆերանսում հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, փոխանցում է Белта-ն։
«Այսօր այդ պայքարը վերածվել է Ուկրաինայի տարածքում Արևմուտքի և Արևելքի միջև գլոբալ առճակատման։ Միևնույն ժամանակ, այնտեղ ծավալված պրոքսի պատերազմն իրականում մոլորակը կանգնեցրեց երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»,- ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով, միակ բանը, որ հետ է պահում Արեւմուտքին լայնածավալ պատերազմ սանձազերծելուց, միջուկային պատասխանի սպառնալիքն է։
«Պատահական չէ, որ Բելառուսը մարտավարական միջուկային զենքի վերադարձն իր տարածք համարում է ռազմավարական զսպման արդյունավետ գործոն»,- ասել է նախարարը։
Նա ասել է, որ ապագայում ՆԱՏՕ-ի հետ ուղղակի ռազմական բախման հնարավորությունը շատ ակնհայտ է թվում, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա կարծիքով՝ Արևմուտքում ինտենսիվ ռազմական նախապատրաստություններ են իրականացվում, դրա համար հսկայական գումարներ են ներդրվում։
0Comments