Լավագույն երկրները հանգստի համար

Մանրամասներ

Lastminute.com զբոսաշրջային պորտալն ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու համար, թե որ երկրներում են մարդիկ կարողանում ամենաշատը լիցքաթափվել: Այդ նպատակով ուսումնասիրվել են մի շարք գործոններ, օրինակ օդի ջերմաստիճանը, աղմուկի մակարդակը, քաղաքացիների անձնական անվտանգության մակարդակը տարվա կտրվածքով արևոտ օրերի քանակը և հանգստյան օրերի քանակը:

Առաջատարը Ինդոնեզիան է: Այն հանգստի համար լավագույն երկիրն է, որտեղ առափնյա հատվածների երկարությունը շուրջ 55 հազար մղոն է, օդի միջին ջերմաստիճանը՝  25 աստիճան:

Indonesia

Երկրորդ տեղում Ավստրալիան է, որտեղ աշխատողներին տարեկան 30 օր արձակուրդ է տրամադրվում: 

Australia

Երրորդ տեղում Իսլանդիան է: Չնայած ցուրտ երկիր լինելուն՝ այստեղ աշխատողների տարեկան արձակուրդի տևողությունը 36 օր է և որ ամենակարևորն է ՝ այստեղ կարելի է դիտել հյուսիսափայլը:

Iceland

Չորրորդ տեղում հայտնվել է Նոր Զելանդիան, 5-րդում՝ Շրի Լանկան: Տասնյակում տեղ են գտել նաև Կիպրոսը, Ֆիլիպինները, Հունաստանը, Հնդկաստանը և Մավրիկիան: