1. Գրենլանդիա
Գրենլանդիան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 2 130 800 քառակուսի կիլոմետր, աշխարհի խոշորագույն կղզին է։
2. Սուրբ Ծննդյան կղզի
1643-ին՝ Սուրբ ծննդյան օրը, Հնդկական օվկիանոսում մի արեւադարձային կղզի էր հայտնաբերվել։ Իր կենսաբանական բազմազանությամբ ու միայն այնտեղ բնակվող կենդանիների ու բույսերի տեսակներով հայտնի այս կղզին Ավստրալիայի արտաքին տարածքն է։
3. Սախալին
Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում գտնվող Սախալինը Ռուսաստանի ամենամեծ կղզին է։ 19-րդ ու 20-րդ դարերում Սախալինի նկատմամբ տարածքային պահանջներ ունեին թե Ռուսաստանը, թե Ճապոնիան, ու այդ վեճերը երբեմն վերածվում էին նույնիսկ ռազմական հակամարտությունների։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո կղզին պաշտոնապես Ռուսաստանին է պատկանում
4. Կյուրասաո
Կյուրասաոն, որը զբոսաշրջիկների սիրելի վայրերից է, Կարիբյան ծովի հարավային մասում՝ Վենեսուելայի ափից 65 կմ հյուսիս գտնվող արեւադարձային կղզի է։ Գեղատեսիլ կղզին, որտեղ ապրում է ավելի քան 150 հազար մարդ, Նիդեռլանդների Թագավորության մի մասն է։
5. Կանարյան կղզիներ
Կանարյան կղզիները գտնվում են Մարոկոյից 100 կմ արեւմուտք ու պատկանում են Իսպանիային։ Կղզիների մաքուր լողափերը, արեւային կլիման ու բնական գեղեցկությունը կղզին հանրահայտ զբոսաշրջային ուղղություն են դարձնում, գրավելով տարեկան 12 մլն այցելուների։
6. Բերմուդյան կղզիներ
Բերմուդյան կղզիները ԱՄՆ-ին են ամենամոտը, բայց Բրիտանիայի տարածքն են համարվում։ Բերմուդյան եռանկյունին, որը այդպես է կոչվել հենց այդ կղզիների պատվին, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում է, որտեղ առեղծվածային հանգամանքներում անհետանում էին օդանավեր ու նավեր։
7. Զատկի կղզի
Աշխարհի ամենահեռավոր բնակելի կղզիներից մեկը,՝Զատկի կղզին, պատկանում է Չիլիին, չնայած այդ երկրի մայրցամաքային մասից 3500 կմ հեռավորության վրա է գտնվում։ Կղզին փառավորվել է իր «մոաի» մոնումենտալ քանդակներով, որոնք այդ կղզու բնիկ ժողովուրդն էր ստեղծել Ք․ հ 1250-1500 թթ։
8. Ֆարերյան կղզիներ
Ֆարերյան կղզիները փոքր կղզիների շարք են Նորվեգական ծովի ու Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասի միջեւ, Նորվեգիայի ու Իսլանդիայի մեջտեղում։ Այդուհանդերձ, դրանք այդ երկրներից ոչ մեկին չեն պատկանում, քանի որ Դանիայի տարածքն են։
9. Պալմիրա մարջանակղզի
Հավայան կղզիների ու Ամերիկյան Սամոայի միջեւ գտնվում է Պալմիրա մարջանակղզին, որը բաղկացած է մեծ մարջանախութերից, ծովալճակից ու մոտ 50 կղզիներից։ Արեւադարձային դրախտի նման այս կղզին պաշտոնապես ԱՄՆ-ին է պատկանում։
10. Ազորյան կղզիներ
Ազորյան կղզիները հրաբխային կղզիներ են Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում։ Դրանք պաշտոնապես Պորտուգալիայի մի մասն են, չնայած այդ երկրից 1360 կմ արեւմուտք են գտնվում։ Մեղմ կլիման, հրասքանչ լողափերը, նաեւ բազմաթիվ բնական տեսարժան վայրերը գրավում են զբոսաշրջիկների աշխարհի տարբեր անկյուններից։
Աղբյուրը՝ Novate.ru
0Comments