Ուկրաինան ենթարկվել է զանգվածային գրոհի. Զելենսկի

Մանրամասներ
զելենսկի

Հունիսի 1-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային գրոհ են իրականացրել Ուկրաինայում՝ օգտագործելով 100 դրոններ եւ հրթիռներ, որոնց մեծ մասը հաջողվել է խփել։ Բայց կան վնասված էներգաօբյեկտներ հինգ շրջաններում, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է զանգվածային գրոհին։ Նա նորից դիմել է Արեւմուտքին՝ ցուցադրելով գնդակոծության հետեւանքները։

«Քաղաքացիական անձինք, ենթակառուցվածքը, էներգետիկ օբյեկտները այն են, ինչի դեմ կռվում է Ռուսաստանը։ Այս գիշեր ավելի քան 50 տարբեր տեսակի հրթիռներ եւ մոտ 50 «Շահեդ» դրոններ հերթական հարվածն են հասցրել հարավին, կենտրոնին եւ արեւմուտքին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի գլխավոր նպատակը ՀՕՊ միջոցների եւ Ուկրաինայի գործընկերների վճռականության անբավարարությունն օգտագործելն է։ Նրա կարծիքով՝ գործընկերները հաստատ գիտեն, թե ինչ է պետք դրա համար։

«Լրացուցիչ Patriot-ներ եւ ՀՕՊ ժամանակակից համակարգեր Ուկրաինայի համար։ F-16-ների մատակարարումների արագացում։ Մեր զինվորների ապահովում անհրաժեշտ բոլոր միջոցներով։ Միայն այն ժամանակ, երբ Պուտինը զրկվի քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքին խփելու հնարավորությունից, ստիպված կլինի դադարեցնել իր ահաբեկությունը։ Սա մարդկայնության փորձարկում է եւ վճռականություն ազատ աշխարհի համար։ Կամ մենք միասին կանցնենք այս թեստը, կամ աշխարհը կմխրճվի էլ ավելի մեծ անկայունության եւ քաոսի մեջ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։