Ներքաղաքական ողջ լարվածության և դրա արտաքին ու ներքին հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Փաշինյանը․ Սուրենյանց

Մանրամասներ
նիկոլ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Այսօր խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը վերջնագիր է ներկայացրել Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժմանը, ինչը լայնածավալ ռեպրեսիաների դիմելու ուղիղ հրահանգ է իրավապահ, ուժային մարմիններին:

Քաղաքական լուծումների փոխարեն՝ Փաշինյանը որոշել է գնալ էսկալացիայի և բռնությունների ճանապարհով:
 

Ներքաղաքական ողջ լարվածության և դրա արտաքին ու ներքին հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Փաշինյանը»։