Սյունիքի ճանապարհի փակելը թատրոն է. Հանրության զիջողականության պոտենցիալն է թեստավորվում, բայց առաջին հերթին սյունեցիների

Մանրամասներ

ա

Սյունիքի ճանապարհի փակելը թատրոն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Սյունիքի ճանապարհի փակելը թատրոն է, պայմանավորված ակցիա, դրան, ըստ երեւույթին, կհետեւի ինչ որ պայմանավորվածություն, կամ անցումային փաստաթուղթ, ըստ երեւույթին անկլավների հետ կապված:

Թատրոնի թիրախը հանրությունն է, նրա արձագանքը, ըստ արձագանքի, կխաղարկվի հաջորդ արարը: Հանրության զիջողականության պոտենցիալն է թեստավորվում, բայց առաջին հերթին սյունեցիների: Թեստի արդյունքները հետագա քայլերի համար կարեւոր են լինելու»,- գրել է նա։