Իրանի կառավարությունը արտահերթ նիստ կանցկացնի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Հանդիպման ստույգ ժամի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը հայտնել էր երկրի հյուսիս-արևմուտքում կործանված ուղղաթիռի Ռաիսիի և բոլոր ուղեւորների մահվան մասին։
0Comments