«Թշնամին մտածելու է, որ հայերը չունեն սարքին մեքենաներ»․ Արշակ Աբրահամյան

Մանրամասներ
պն

Քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բանակում մեկը մյուսի հետևից շարքից դուրս եկող մեքենաների դեպքերը տեսնելով՝ թշնամին մտածելու է, որ հայերը չունեն սարքին մեքենաներ, որպեսզի պատերազմի ժամանակ օպերատիվ կերպով անձնակազմ տեղափոխեն դիրքեր։

Այս ամենը վերլուծելով՝ նրանք իրականացնելու են կայծակնային գրոհ և տվյալ ուղղությամբ լինելու է կրակի առավելագույն խտություն՝ անօդաչուների լայն կիրառմամբ։

Իսկ թե արդյունքում ինչ կլինի, արդեն պարզ է երևի բոլորիդ համար…»։

Արշակ Աբրահամյան