Իրանական ԶԼՄ-ները գրում են.
Դիմադրությունը Իրանի հետ միասին պատրաստ է մեծ ճակատամարտի։ Իրանի ամբողջ տարածքով մեկ տեղակայվել են պաշտպանական համակարգեր։
Սիոնիստական (Իսրայելական․ խմբ․) ռեժիմի ագրեսիային արձագանքելու բոլոր ռազմական և տնտեսական միջոցները հաշվի են առնվել, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել արտարժույթի շուկայի կառավարման համար։
Անկասկած, եթե Իսրայելը հիմար է, նա շատ թանկ գին կվճարի։
Հիշեցնենք, որ իրավիճակը կտրուկ սրվել է Իրանի և Իսրայելի միջև, որից հետո իսրայելական լրատվամիջոցները սկսեցին հաղորդել Իրանի տարածքից՝ Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Ըստ ԶԼՄ-ների՝ առաջիկա ժամերին Իսրայելը կենթարկվի հրթիռային հարձակման, իսկ հավանական թիրախը կլինի Թել Ավիվիը։
0Comments