Չնայած նրան, որ մենք որևէ ագրեսիա չէինք դրսևորել, մեր ուղղությամբ հասցվել է հրթիռային հարված: «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունից այսօր ձայնային հաղորդագրություն է տարածվել նրա անունով տելեգրամյան ալիքում։
Նա խոսել է «արդարության երթ» և ապսամբություն սկսելու պատճառի մասին։
«Չնայած նրան, որ մենք որևէ ագրեսիա չէինք դրսևորել, մեր ուղղությամբ հասցվել է հրթիռային հարված»,- ասել է նա՝ հավելելով, որ մոտ 30 մարդ զոհվել է, իսկ մի քանիսը՝ վիրավորվել։
Ըստ նրա՝ այս պատճառով է կազմակերպության հրամանատարական խորհուդրը որոշում կայացրել «արդարության երթ» անել ու շարժվել դեպի Մոսկվա։
«Երթը, օրը տևել է 1 օր։ Շաարսյուններից մեկը շարժվել է դեպի Ռոստով, մեկը՝ դեպի Մոսկվա»,- նշել է նա։
«Վագները» կանգ առավ, երբ ակնհայտ դարձավ, որ շատ արյուն է թափվելու։
Բավական էր ցույց տալ, թե ինչ էինք պատրաստվում անել»,– ասել է Պրիգոժինը։
0Comments