Մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ մեկնում ենք դաշտային ճամբարներ․ Պրիգոժին

Մանրամասներ

Ասել է «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը․

«Մենք հունիսի 23-ին դուրս եկանք արդարության երթի։ Օրվա ընթացքում 200 կմ անցանք մինչև Մոսկվա հասնելը։

Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյան ոչ մի կաթիլ չենք թափել։

Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։

Ուստի, գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»։