Վիդեո․ ՊՆ գերթե ամբողջությամբ նոր ռազմական հանդերձանքն և քնապարկերը թափվել են էՆուբարաշենի աղբավայրում

Մանրամասները՝ տեսանյութում
8

Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել Նուբարաշենի աղբավայրից։

Վերջինս հայտնում է, որ այնտեղ թափված է գերթե ամբողջությամբ նոր ռազմական հանդերձանք և քնապարկեր. «Ներկայացնում եմ հերթական խայտառակությունը, որ Պաշտպանության նախարարության զինուժի բարվոք վիճակում  գտնվող գույքը դուրս է գրվել և թափվել աղբավայրում»-ասել է Չախոյանը։

Նա թափված գույքի երեք կտոր իր հետ տուն էր տարել և լվանալուց հետո ներկայացրել ամբողջովին նոր ռազմական հանդերձանքը։