Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ուղիղ եթերում դիմեց ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին՝ նրան հրավիրելով հանդիպման:
«Ես հենց հիմա ուզում եմ բաց հրավեր ուղղել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, հրավիրել հանդիպման, որպեսզի նաև տեղեկություններ փոխանցի, թե ինչ է այսօր տեղի ունենում սահմաններին, տեղեկություններ փոխանցի կամ ինձ, կամ հրապարակային իմաստով տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմաններին, սա առաջին հերթին իր պարտականությունն է։
Եթե նա որևէ կերպով չարձագանքի մեր այս կոչին, ուրեմն կնշանակի, որ ինքը վերջնական իմաստով, ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու և իշխանություն ունենալու տիրույթում։
Մենք հավատում ենք, որ սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի մեռել և սպասում ենք արձագանքի»,- ասել է նա։
0Comments