Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի թրաշվելու հակառակ կողմը:
Հինգ օր առաջ, երբ ամբողջ մեդիադաշտը լցված էր նիկոլի սափրված նկարներով, նիկոլը թվիթերում երկու գրառում արեց, որը կարող էր անել միայն ադրբեջանի դեսպանը: Իսկ որպեսզի իրեն հետևող անգրագետ մասսան շարունակի մտածել, որ նիկոլը «սուրբ» ա, այդ գրառումները արվել են անգլերեն: Հիմա ներկայացնեմ հայերեն տարբերակը.
Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում հղում է արվել 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին։ Սույն սահմանադրական ակտով իր հերթին հղում է արվում 1918 թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագրին։
Ըստ որի էլ Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ամբողջությամբ ինչպես նաև Արարատի, Արմավիրի մարզերի որոշ հատվածներ, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի և Շիրակի մարզերը որոնք կազմում են ՀՀ տարածքի մոտ 60 տոկոսը, ընդգրկված են Ադրբեջանի տարածքում»։
0Comments