Հալեպը հանձնում են. քաղաքը գրավում են թուրքամետ ահաբեկիչները

Մանրամասներ
հալեպ

 Արդեն կարելի է համարել, որ Հալեպը թուրքերի և թուրքամետ ահաբեկիչների հարվածների ներքո գործնականում ընկավ։ Թուրքամետ  ավազակախմբերն արդեն քաղաքի սահմաններում են։ Ըստ լրատվամիջոցների աղբյուրների, հղում անելով սիրիական ՍԱՆԱ պաշտոնական լրատվական գործակալությանը, տեղեկություն է ստացվել, որ Սիրիայի Արաբական Հանրապետության կանոնավոր զորքերը լքել են Հալեպ քաղաքը:

Քանի որ քաղաքը գրավում են թուրքամետ ահաբեկիչները, ապա հիշեցնենք, որ Հալեպում հնուց ի վեր շատ մեծ հայկական համայնք է եղել, և այնտեղ հաստատ դեռ մնացել են հարյուրավոր, եթե ոչ` հազարավոր հայեր: Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր և անհնարին քայլերը մերոնց այնտեղից դուրս բերելու ուղղությամբ։  Չնայած...Սփյուռքի հետ հարաբերությունները խզելու փաշինյանական թուրքամետ քաղաքականության շրջանակներում, հնարավոր է, ոչինչ էլ չարվի (բացառությամբ, օրինակ, Հայաստանի ԱԳՆ-ի հերթական  հայտարարության)։

Մենք արդեն սովոր ենք, որ երբ մեզ սպանում են թուրքերը, Հայաստանի իշխանությունները կամ հայտարարում են, որ դա իրենց գործը չի, կամ լուռ նայում են իրավիճակի զարգացումներին։ Այդպես է եղել Արցախում, այդպես է մինչ այս պահը նաև Հալեպում։  Խենթ թուրքասերների անիծված ժամանակներին արյունով ու կորուստներով է արձագանքում ողջ աշխարհասփյուռ հայությունը։                    

Արման Աբովյան