Դուշանբեում Ուկրաինայի դեսպանատունը վարձկաններ է հավաքագրում՝ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Պատրուշևը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 19-րդ տարեկան հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի կողմից Տաջիկստանում վարձկանների հավաքագրման մասին։
«Հայտնի է նաև, որ Դուշանբեում Ուկրաինայի դեսպանատունը հավաքագրման աշխատանքներ է իրականացնում՝ ներգրավելով վարձկանների, որոնք ցանկանում են միանալ Կիևի իշխանությունների կողմից ստեղծված միջազգային լեգեոնին՝ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար», - մեջբերում է գործակալությունը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին։
Ուկրաինայի դեսպանատունը Դուշանբեում վարձկաններ է հավաքագրում. Պատրուշև
Մանրամասներ

0Comments