Երևանում դանակահարությունների գիշեր է եղել

Մանրամասներ
դանակահարություն

Այսօր՝ մարտի 31-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ Բաշինջաղյան 142/2 հասցեի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով կան դանակահարված քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, ավտոմեքենաներ, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։

Այդ ընթացքում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 35-ամյա Ժիրայր Ա-ն է։

Կարճ ժամանակ անց նույն բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս 1 քաղաքացի։ Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 28-ամյա Սուրեն Հ-ն է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։