Ի՞նչ է «Կրոկուս Սիթի Հոլլը» և ո՞ւմ է պատկանում այն:
«Կրոկուս Սիթի Հոլլը» համերգասրահ է, որը գտնվում է Կրասնոգորսկում։ Սա իրականում Մոսկվան է՝ Մոսկվայի օղակաձև ճանապարհի (МКАД) կողքին։
Համերգասրահը բացվել է 2009 թվականին՝ ազգությամբ ադրբեջանցի, Ալիևի նախկին փեսա, հայտնի երգիչ և գործարար Էմին Աղալարովի հոր՝ ռուս միլիարդատեր Արաս Աղալարովի կողմից։ Այն կրում է Մուսլիմ Մագոմաևի անունը։
Սրահի ստանդարտ տարողությունը 6200 մարդ է, սակայն այս սրահը ձևափոխվող է, ինչի շնորհիվ կարող է տեղավորել մինչև 9500 մարդ:
Ավելի վաղ նշել էինք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 150-ի։ ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են ահաբեկչությանը մասնակից 11 անձի ձերբակալության մասին։
0Comments