Միջինում օրական առնվազն երեք աղջկա հետ սեքսով էի զբաղվում... Երբեմն չորս, երբեմն հինգ, յոթ, առավելագույնը ինը. Դեն Բիլզերյան

Մանրամասներ
Դեն Բիլզերյան

Instagram-ի այսպես կոչված՝ արքա Դեն Բիլզերյանը ցնցել է երկրպագուներին իր խոստովանությամբ, որ մոնոգամ հարաբերություններն ավելի լավ են, քան անկանոն սեռական հարաբերությունները։

«Mighty Pursuit» փոդքաստում Բիլզերյանը նշել է, որ սեռական հարաբերություն է ունեցել «հազարավոր կանանց» հետ։

«Միջինում օրական առնվազն երեք աղջկա հետ սեքսով էի զբաղվում։ Այսինքն, եթե օրական միայն երկու աղջկա հետ սեքսով զբաղվեի, դա նման կլիներ հանգստյան օրվա... Երբեմն չորս, երբեմն հինգ, յոթ, առավելագույնը ինը»,- պարծեցել է նա:

Բայց հիմա, երբ ժամանակները փոխվել են, Դենն էլ է փոխվել: «Իմ դեպքում որքան էլ տարօրինակ հնչի, բայց հիմա կարծում եմ, որ մոնոգամ հարաբերություններն ավելի լավն են»:

«Կարծում եմ՝ կարող եք գտնել մի աղջկա, ում հետ հաճույք եք ստանում ժամանակ անցկացնելուց և իսկապես վստահում եք միմյանց: Ես իսկապես կարծում եմ, որ ավելի լավ է լինել մի գեղեցիկ աղջկա հետ, ում հետ իրականում հոգևոր կապ ունես: Կարծում եմ, որ սեքսը նույնպես ավելի լավ է, քանի որ դուք ավելի հանգիստ եք, ձեր էներգիան չի գնում տարբեր ուղղություններով»: